ԱԺ-ի Հակոբ Հակոբյանին պարգևավճար տրվելո՞ւ է, թե` ոչ
Ամանորի նախօրյակին կազմակերպություններում, աշխատավորական կոլեկտիվներում տրվում են պարգևավճարներ: Բնականաբար այդ բարի ավանդույթից օգտվում են նաև պետական կառույցների աշխատողները և հատկապես ժողովրդի ընտրյալները, որոնցից շատերը ԱԺ գալով դարձել են օլիգարխնե:
Ասում են, ԱԺ-ի նախագահ Արա Բաբլոյանը որոշել է հաշվի առնել տնտեսության ծանր վիճակը, պետական բյուջեի սղությունը և ավելորդ ծախսեր չանել` բավարարվել միայն պարգևավճարով և վերջ:
Այս օրերին լուրջ մտահոգություն առաջացրեց օլիգարխ պատգամավորների կողմից աղքատ ազգաբնակչությանը գնաճի վերաբերյալ դասեր տալու հերթական «գիտական» փորձը. տեսակետ է արտահայտվել, որ սննդամթերքի առանձին ապրանքատեսակների թանկացումը աղքատ ազգաբնակչության վրա չի ազդելու, քանզի նրանք թանկ ապրանքներ չեն գնում:
Արդյունքում լրատվական կայքերում, սոցցանցերում և Մելիք Ադամյան փողոցում այն դարձավ քննարկման և բողոքի ակցիա:
Կարծում եմ, այսքանից հետո ստեղծված իրավիճակում իբրև աշխատանքի անբավարար գնահատական անհրաժեշտ է, որ ԱԺ-ում առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը Ամանորին տրվող պարգևավճարից գոնե զրկվի, քանզի նա իշխանությանը դրել է անհարմար վիճակի մեջ: