Խոշոր ու շումախերական ավտովթար Երևանում. Mercedes-ը տապալել է հաստաբուն ծառն ու բախվել է էլեկտրասյանը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց (լուսանկարներ)
Այսօր՝ դեկտեմեբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:20-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 LX 202 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին, արամատախիլ արել այն բախվել է էլեկտրասյանը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:
Shamshyan.com-ի հաղորդմամ, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Բախման հետևանքով վնասվել է նաև մայթին տեղադրված էլէկտրասյունը, ինչի հետևանքով էլ կոտրվել է արտաքին լուսավորության լուսային հատվածը:
Ժամանել են նաև «Երքաղլույս» ընկերության ներկայացուցիչները: