Ինքնաթիռում ծխող կինը սպառնացել է բոլոր ուղևորներին սպանել (տեսանյութ)
Հարավարևմտյան ավիաուղիների ինքնաթիռում ձերբակալվել է Վալերի Կարբելոյին, ով սկզբում փորձել է ծխել ինքնաթիռում, իսկ հետո սպառնացել է ուղևորներին: Այս մասին գրում է Life.ru-ն:
Կինը ծխել փորձել է ինքնաթիռի զուգարանում, սակայն ինքնաթիռի անձնակազմը արգելել է նրան, ինչից հետո նա բոլոր ուղևորներին սպառնացել է սպանել:
Կինը նաև հրել է ուղևորներից մեկին: Ուղևորները և անձնակազմը նրան պահել են մինչև թռիչքի ավարտը:
Վայրէջքից անմիջապես հետո նա ձերբակալվել է, սակայն հետագայում ազատ է արձակվել և այժմ նա ստիպված է վճարել 75 հազար դոլար տուգանքը: