Ինչ հումոր է արել Սերգեյ Լավրովը Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից առաջ (լուսանկար)
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի առաջին հանդիպումն անց է կացվել հայկական գորգի վրա:
ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և լրատվության վարչության տնօրեն Մարիա Զախարովան համացանցի իր էջում հերթական գրառումն է արել Լավրովի և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպմանն ընդառաջ` ըստ երևույթին արձագանքելով մեր հրապարակմանը:
«Մանդարիններն աբխազական են,- կատակել է Լավրովը և մեկնարկել գործընկերոջ հետ հանդիպումը»:
Թե ինչպես է արձագանքել Նալբանդյանը կատակին, դեռևս հայտնի չէ:
Այսօր կողմերը հայկական գորգի վրա չեն կանգնել