Սկսում ենք ակցիա, պահանջում ենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը վայր դնի մանդատը. Կարեն Քոչարյան
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն անդրադարձել է ՀՀԿ–ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի` աղքատության մասին աղմուկ հանած հայտարարություններին, առաջարկելով ակցիա սկսել` պահանջելով, որ պատգամավորը վայր դնի մանդատը։
Կարեն Քոչարյանը Facebook-ի իր էջում գրել է հետևյալը.
«Մի հատ էքսպերիմենտ եմ ուզում անել: Ուզում եմ հասկանալ Ֆեյսբուքի ռեակցիան զուտ ֆուֆլո է և գոլորշի թողնելու միջոց, թե իրական կյանքի վրա որևէ ազդեցություն, այնուամենայնիվ, ունի:
Սկսում ենք ակցիա, որով պահանջում ենք, որ ՀՀԿ ֆրակցիայի պատգամավոր Հակոբ Հակոբյանը վայր դնի մանդատը: Կարծում եմ ակցիան բացատրության կարիք չունի: Ոչ ադեկվատ մարդիկ, որոնք հոգեբույժի կարիք ունեն, իրավունք չունեն ձևավորել մեր օրենսդրական դաշտը:
Համարեք այս գրառումը ակցիայի ստարտ»:
Հիշեցնենք, որ օրերս Հակոբ Հակոբյանը հայտարարել էր, որ թանկացումը չի վնասի աղքատներին, որովհտև նրանք գումար չունեն և առանձնապես շատ բան չեն կարողանում գնել: «Աղքատը քիչ է ծախսում, հետևաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձևով խուսափելու է թանկացած ապրանքներից: ... Աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց»,-ասել էր նա: