Սաակաշվիլու սինդրոմը, կամ ովքեր են մեր տարածաշրջանի մասին պատկերացումներ տվողները
Միջազգային լրահոսի գլխագրերում այսօր Սահակաշվիլու հետ կապված ուկրաինական զարգացումներն են: Այդ մարդն իր հերթական ոչ ադեկվատ պահվածքով պատկերացում է տալիս ոչ միայն իր՝ որպես քաղաքական գործչի մասին, այլև՝ վրացական բարձրադիր ղեկավարության «պոտենցիալի» (երկրի առաջնորդն այդ երկրի դեմքն է ոչ միայն ղեկավարության օրոք): Ուստի Վրաստանն ու վրաց ժողովուրդն այս ամենի կրողն է հավասարապես:
Հետաքրքիր պատկեր է ստացվում. տարածաշրջանում ունենք Թուրքիա ներկայիս բռնապետ ղեկավարով, ունենք Ադրբեջան միջազգային մակարդակով խոստումներ տվող և ի կատար չածող ղեկավարով, ունենք նախագահի վարկաբեկված ինստիտուտով Վրաստան և ունենք Հայաստան՝ միջազգային հանրության համար ընկալելի ու ճանաչելի արժեքներ ու մոտեցում որդեգրած քաղաքական կուրսով:
Հասկանալի է չէ՞՝ ինչպես է ստացվում Իրան-ԵԱՏՄ-ԵՄ միաժամանակյա համագործակցության երեք բևեռները համատեղելը:
Սրբուհի Մարկոսյան, Ֆեյսբուք