Ինչ կապ ունի Ֆեյսբուքը առաջին բիթքոյն-միլլիարդատերերի հետ
Թայլեր և Քեմերոն Ուինկլվոսսները, ովքեր 2008-ին 65 մլն դոլլարով Մարկ Ցուկենբերգին Facebook-ի գաղափարի համար դատի էին տվել, առաջինն են, ում բիթքոյնային պաշարները միլլիարդ դոլլարի շեմն են անցել: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Լրատվականը հայտնում է, որ 2013-ին եղբայրները կրիպտոարժույթները գնել են 11 մլն դոլլարով, որը ողջ աշխարհի բիթքոյնների 1 տոկոսն է կազմում: Այդուհետ բիթքոյնների արժեքը ավելացել է մոտ 100 անգամ և նախորդ շաբաթվա դրությամբ հասել 11 395-ի:
Ըստ տվյալների՝ եղբայրները ունեն ավելի քան 100 հազար բիթքոյններ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ Ուինկլվոսսները միլլիարդատերեր են:
Ընդ որում նրանք նշել են, որ չեն պատրաստվում վաճառել բիթքոյնները, այլ սպասում են ավելիի: