Բիթքոյնների ներդրում կատարած կազմակերպության եկամտաբերությունը հասել է 25004%-ի
Pantera Bitcoin Fund-ը, որը առաջիններից մեկն է, որ սկսել էր ներդրումներ կատարել կրիպտոարժույթների մեջ, հայտարարել է, որ վերջինիս եկամտաբերությունը հասել է 25004%-ի: Ինչպես գրում է The New York Times-ը այս մասին ֆոնդը նամակներով հայտնել է իր շահառուներին դեկտեմբերի 19-ին:
Օրաթերթը մանրամասնում է, որ նման արդյունք ստացել են Pantera Bitcoin Fund-ում՝ նախորդ շաբաթ, երբ ամենահայտնի վիրտուալ արժույթի՝ բիթքոյնի կուրսը բարձրացել է մինչև $15500: Բիթքոյնների ներկայիս արժեքը $17900 է կազմում:
Pantera Bitcoin Fund ստեղծվել է 2013-ին: Այդ ժամանակից ամենամյա եկամտաբերությունը տատանվում էր 250%-ի շրջաններում: