Հայտնի են աշնան լավագույն էժան սմարթֆոնները
Բջջային հեռախոսների շուկայի մասնագետները կազմել են այս տարվա աշնան ամենաբյուջետային և լավագույն սմարթֆոնների ցանկը: Ցանկը որում ֆավորիտ է որակի և գնի համադրումը, գլխավորում է « Xiaomi Mi A1»-ը: Ցանկի հեռախոսների գինը չպետք է գերազանցի 250 դոլարը: Այս մասին գրում է Life.ru-ն:
Այս սմաթֆոնը ունի 4ԳԲ օպերատիվ, 64ԳԲ ներքին հիշողություն և 5.5-դյույմանոց դիսփլեյ:
Երկրորդ հորիզոնականում «Meizu M6»-ն է, ամենալավ և ոչ թանկ հեռախոսների եռյակը եզրափակում է «Xiaomi Redmi Note 4»-ը, որն արժե 10 100 ռուբլի:
Թոփ-5-ում ընդգրկվել են նաև երկու տեսախցիկով «Leagoo Kicca Mix»-ը և հակահարվածային «Nomu S10 Pro» սմարթֆոնը: