Թբիլիսիում հակաահաբեկչական գործողության ընթացքում սպանվել է 3, ձերբակալվել 1 ահաբեկիչ (լուսանկարներ)
Թբիլիսիում կատարված հատուկ գործողությունների ընթացքում սպանվել է հանցավոր խմբի երեք անդամ, մեկին ձերբակալել են: Այս մասին հայտնում է «Интерфакс» լրատվական գործակալությունը՝ հղում տալով պաշտոնական հաղորդագրությանը:
«Ունեցած տեղեկությունների համաձայն՝ հանցավոր խմբի անդամները Վրաստանի քաղաքացիներ չեն եղել, նրանց վերջին մի քանի շաբաթվա ընթացքում հետևել են»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Միջազգային հակաահաբեկչական համագործակցության շրջանակում քայլեր են ձեռնարկվում նրանց հանցավոր կապերը բացահայտելու ուղղությամբ: