Վայքում երեխաների ցերեկային խնամքի կենտրոն ու մանկական խաղահրապարակ կկառուցվեն
ՀՀ Կառավարությունը որոշել է Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Փոռ բնակավայրի 2-րդ փողոց թիվ 8 հասցեում գտնվող, 3 100 000 ՀՀ դրամ գնահատված արժեքով, 77.3 քմ մակերեսով շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.64 հեկտար մակերեսով հողամասը նվիրաբերել համայնքին՝ այն վերանորոգելու, համայնքի վարչական ներկայացուցչությունն ու գրադարանը տեղակայելու, երեխաների ցերեկային խնամքի կենտրոն (նախակրթարան) հիմնելու և մանկական խաղահրապարակ կառուցելու պայմանով:
Համայնքը պարտավորվում է ներկայացված հանրօգուտ ծրագրի՝ շենքի վերանորոգման, համայնքի վարչական ներկայացուցչությունն ու գրադարանը տեղակայելու, երեխաների ցերեկային խնամքի կենտրոն (նախակրթարան) հիմնելու և մանկական խաղահրապարակ կառուցելու նպատակով՝ երեք տարվա ընթացքում իրականացնել 2 100 000 ՀՀ դրամի ներդրում՝ հետևյալ համամասնությամբ. 2018 թվականին՝ 700 000 ՀՀ դրամ, 2019 թվականին՝ 400 000 ՀՀ դրամ, 2020 թվականին՝ 1 մլն ՀՀ դրամ:
Նվիրաբերության պայմանի խախտման դեպքում կառավարության պահանջով նվիրաբերությունը կհամարվի վերացված, և Վայոց ձորի մարզի Վայք համայնքը պարտավոր է վերադարձնել նվիրաբերված գույքը՝ դրա վրա կատարված անբաժանելի բարելավումների հետ միասին: