Samsung-ը ներկայացրել է Galaxy X-ի նախնական տեսքը (լուսանկար)
Samsung ընկերությունը իր պաշտոնական կայքում ներկայացրել է նոր սմարթֆոն՝ ճկուն էկրանով: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով LetsGoDigital-ին:
Նոր սմարթֆոնը գրանցված է SM-G888N0 կոդով: Ակնկալվում է, որ այն կթողարկվի 2018-ի սկզբին: Ամենայն հավանականությամբ՝ սարքը սկզբնական շրջանում հասանելի կլինի միայն Հարավային Կորեայում. այս մասին վկայում է կոդի վերջում առկա N0-ն:
Samsung Galaxy X-ը կթելադրի էկրանների նոր տեխնոլոգիա: Այն կարողանա ծալվել ինչպես «ծալովի մահճակալը»: