Հերթական երկրաշարժը՝ Ադրբեջանում
Այսօր՝ տեղի ժամանակով ժամը 17:54-ին, Գյանջայից 53 կիլոմետր հարավ-արևմուտք ընկած հատվածում՝ Սամուխիի շրջանում, հերթական երկրաշարժն է գրանցվել՝ 3.5 մագնիտուդ ուժգնությամբ: Այս մասին հայտնել է ադրբեջանական մամուլը` հղում տալով Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի տվյալներին:
Երկրաշարժի օջախը 11 կիլոմետր խորության վրա է գտնվել: