Այդ դժոխքի շները սոցկայքերով են հավաքագրված եղել. Քադիրովը՝ ոստիկանական կետի վրա հարձակվածների մասին
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը հավաստիացրել է, որ չնայած ոստիկանական կետի վրա զինված հարձակմանը՝ երկիրը շարունակում է մնալ տարածաշրջանի և աշխարհի ամենակայուններից մեկը: Այս մասին գրում է Life.ru-ն:
Նա մեկնաբանել է հարձակումը, որը տեղի է ունեցել հանցագործների մի խմբի կողմից ոստիկանական կետի վրա նախորդ գիշեր: Նա վստահեցրել է, որ հանցագործները հավաքագրված են եղել սոցիալական կայքերի միջոցով ահաբեկիչների կողմից:
«Ոչ մի վարկած չկա, որ այդ դժոխքի շները հավաքագրված են եղել սոցկայքերի միջոցով արտասահմանում գտնվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կողմից»,- նշել է Քադիրովը:
Նա ևս մեկ անգամ ընգծել է, որ Չեչնիան Ռուսաստանի և աշխարհի տարածաշրջաններից ամենակայունն է: