Սերժ Սարգսյանը հանդիպել է հայաստանյան գործարարների հետ. նրանք ինչ հարցեր են քննարկել
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կիրակի օրը, «Ռիո»-ի բացումից և մեկ միլիարդի մասին հայտարարությունից առաջ, Աղվերանում Սերժ Սարգսյանը հանդիպել է հայաստանյան երեք տասնյակ գործարարների հետ` գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում բավական երկար քննարկվել է Հայաստանի տնտեսության այսօրվա վիճակը։
Սերժ Սարգսյանն ուշիուշով լսել է գործարարներին, նրանց բարձրացրած խնդիրները, այդ թվում և` «պրետենզիաները», ասել է, որ ամեն ինչ լավ է լինելու, վիճակն առաջիկայում շտկվելու է, որովհետև նոր և մեծածավալ ներդրումներ են սպասվում, սակայն «հույսներս չպետք է դնենք միայն դրսից սպասվող ներդրումների վրա, Հայաստանի գործարարները ևս պետք է շատ ակտիվ լինեն»:
Ի դեպ, գործարարների «պրետենզիաների» մեծ մասն առնչվել է կառավարությանն ու վարչապետին, որը Հովիկ Աբրահամյանի նման «գյալաջիստ» չէ, իրենց հետ ակտիվ կապի մեջ չէ, միշտ չէ, որ «հասանելի» է: Ինքը՝ վարչապետը, հանդիպմանը ներկա չի եղել»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: