Խոշոր ավտովթար Արարատի մարզում
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16;0-ի սահմաններում Սայաթ-Նովա գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ՝ 21-ամյա Սուրեն Աղասյանի վարած ВАЗ 2109 մակնիշի 35 ԼZ 959 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 34 QV 65 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով «07»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի գազատար խողովակին, ինչի հետևանքով էլ «07»-ում հրդեհ է բռնկվել։
Վթարի հետևանքով «07»-ի վարորդն ու ուղևորը, որոնց առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, տեղափոխվել են Մասիսի բժկական կենտրոն։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Հրաչ Թորոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է «07»-ի վարորդի և վիրավորի ինքնությունը։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Մանրամասներն՝ այստեղ: