Կիպրոսի ֆուտբոլային պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ
ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից հայտնում են, որ Կիպրոսի հավաքականի ֆուտբոլային պատվիրակության անդամներից այսօր առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Կիպրոսի ֆուտբոլային պատվիրակության անդամներն այսօր կայանալիք խաղից առաջ այցելել է 1915 թվականին Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը, ծաղիկներ դրել անմար կրակի մոտ` հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին:
Ծիծեռնակաբերդ են այցելել նաև Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Ֆոտիս Ֆոտիուն, տնտեսական գծով ղեկավար Անդրեաս Մորիասը և ղեկավար այլ անձինք»,- ասվում է Կիպրոսի ֆուտբոլային միության տարածած հաղորդագրությունում: