Ֆիլիպինների նախագահը երգ է կատարել Թրամփի պատվերով (տեսանյութ)
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ՀԱԱՊ) գալա-ընթրիքի ժամանակ երգ է երգել:
Իր իսկ խոսքերով՝ նա բեմ է դուրս եկել փոփ-երգչուհի Պիլիտա Կոռալեսի հետ «ԱՄՆ Գերագույն գլխավոր հրամանատարի պահանջով»: Տեսանյութը հրապարակել է BBC News-ը:
ՀԱԱՊ-ի սամմիթը տեղի է ունեցել Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում: