Խոշոր ավտովթար Վանաձորում. բախվել են «ՎԱԶ-21014»-ն ու «Գրանդ Չերոկին». կա 5 վիրավոր (լուսանկարներ)
Վանաձորում այսօր` նոյեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10-ի սահմաններում Դեմիրճյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21014» և «Գռանդ Չեռոկի» մակնիշի ավտոմեքենաները, վերջինս բախվել է էլեկտրասյանը:
Վթարի հետևանքով երկու վարորդներն ու նրանց մեքենաներում գտնվող երեք ուղևորները մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:
Վիրավորներից 3-ը «ՎԱԶ-21014»-ից են, 2-ը` «Գրանդ Չերոկի»-ից: Վիրավորներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: