Տիգրան Կիրակոսյանը՝ սամբոյի աշխարհի չեմպիոն
Այսօր Սոչիում մեկնարկած սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց առաջին մեդալը:
Մարզական սամբոյի 52 կգ քաշային կարգի մրցումներում մեր սամբիստ Տիգրան Կիրակոսյանը հաղթահարելով նախնական փուլի բոլոր արգելքները, մտավ եզրափակիչ: Այստեղ նա մրցեց Մոնղոլիայի ներկայացուցիչ Մարալերդան Չիմերդորժի հետ: Տիգրան Կիրակոսյանը վստահ անցկացրեց եզրափակիչ մրցամարտը եւ հաղթեց 5:1 հաշվով: Նա հռչակվեց աշխարհի չեմպիոն եւ արժանացավ ոսկե մեդալի: