Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին բեռնատարի կցորդը պոկվել է, առանձնացել և փակել ճանապարհը
Նոյեմբերի 9-ին, ժամը 01:11-ին ԱԻն փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 30-րդ կմ-ին «DAF» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի կցորդը պոկվել և առանձնացել է, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: