Սաուդյան Արաբիայի արքայազնին կրակել են ձերբակալության ժամանակ
Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլ-Ազիզ բին Ֆադհին կրակել են ձերբակալության ժամանակ: Այս մասին գրում է «Daily Mail»-ը:
Աբդուլ-Ազիզ բին Ֆադհը Սաուդյան արաբիայի թագավորի վեցերորդ և կրտսեր որդին է: Թագավորը մահացել էր 2005 թվականին:
Աբդուլ-Ազիզը զբաղեցնում էր երկրի վարչապետի և արտաքին գործերի նախարարի պաշտոնը:
Ըստ շշուկների՝ արքայազնը մահացել է նոյեմբերի հինգին ձերբակալվելու ժամանակ ստացած վնասվածքներից: Նա վիրավորվել էր փոխհրաձգության ժամանակ, երբ փորձել էր ընդդիմանալ ոստիկանությանը: