Ժամը 11.00-ի դրությամբ ՏԻՄ քվեարկողների թիվը 49 020 է․ ամենապասիվը Արտաշատում են
Արագածի մարզի Ապարան քաղաքում այսօր՝ նոյեմբերի 5-ին, ժամը 11-ի դրությամբ քաղաքապետի ընտրություններին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող 18105 քաղաքացիներից 1986-ը (10.97) տոկոս։
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում քվեարկության իրավունք ունեցող 22148 քաղաքացուց ժամը 11-ի դրությամբ մասնակցել է 3303 քաղաքացի (14.91) տոկոս, Սիսիանում՝ 23213 քաղաքացուց ընտրություններին մասնակացել է 2509-ը (10.81) տոկոս։
Արարատի մարզի Արտաշատ քաղաքում էլ ընտրելու իրավունք ունեցող 21600 քաղաքացուց ըտրություններին մասնակցել է միայն 742-ը (3.44) տոկոսը։
Այսպիսով, ասօր հանրապետության թվով 69 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 11.00-ի դրությամբ 49 020 է կամ 10.8 %: