Մահացել է հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտյալ Էդվարդ Գրիգորյանը
Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը բանտախցում մահացել է: Այս մասին հայտնել են նրա հարազատները: Պատճառը նրա երկարատև հիվանդությունն էր, որը կապված է եղել սրտի հետ: Գիշերը նա սուր ցավեր է ունեցել և մինչև Էրեբունի ԲԿ հոսպիտալացվելը մահացել է
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ի 18-րդ տարելիցից առաջ Էդուարդ Գրիգորյանը խոստացել էր բացահայտումներ անել, փաստեր հրապարակել, որոնց մասին մինչ այս ոչ ոք չի խոսել։ Նամակից հետո, սակայն որևէ հրապարակում չեղավ, որին հաջորդեց Գրիգորյանի մահը։