Հայաստանում գնալով լուծվում է գենդերային անհավասարության խնդիրը
Հայաստանը 5 կետով բարելավել է իր դիրքը World Economic Forum-ի գենդերային անահավասարության 2017 թվականի վարկանիշում` նախորդ տարվա 102-ի փոխարեն` 97-րդ տեղում է:
Գենդերային անհավասարության գլոբալ վարկանիշում ընդգրկված 144 երկրի ցուցանիշը ձևավորվում է չորս հիմնական գործոնով` տնտեսական մասնակցություն և հնարավորություններ, կրթության հասանելիություն, առողջապահություն, քաղաքական ներգրավվածություն:
Վարկանիշի համաձայն` Հայաստանը զգալի բարելավել է դիրքը կանանց և տղամարդկանց տրվող աշխատավարձերի հավասարության առումով` նախորդ տարվա 50-ից 41-րդ տեղին հավակնելով: Հայաստանը շարունակում է, սակայն, երկրորդ տեղը զբաղեցնել աշխարհում` Չինաստանից հետո, տղա և աղջիկ երեխաների ծնելիության անհավասարության մակարդակով:
Հարևան Վրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան այս տարի նահանջ են գրանցել աղյուսակում` Վրաստանը 2016-ի նկատմամբ դիրքերը զիջել է 4, Ադրբեջանը` 12, Թուրքիան 1 սանդղակով` համապատասխանաբար հայտնելով 94-րդ, 96-րդ և 131-րդ տեղերում: Իրանը 140-րդն է:
Իսլանդիան շարունակում է մնալ գենդերային հավասարության ամենբարձր մակարդակն ունեցող երկիրն աշխարհում: Վարկանիշի վերջին սադղակներում Եմենը, Պակիստանն ու Սիրիան են: