Սաուդյան Արաբիայում կանանց իրավունքներն ընդլայնվում են ամսեկան պարբերականությամբ
Նախօրեին մի շարք լրատվամիջոցներ հաղորդել են, որ սաուդյան իշխանությունները թույլատրել են թագավորության իգական սեռի քաղաքացիներին՝ այցելել մարզադաշտեր՝ սպորտային միջոցառումներին հետևելու: Այս որոշումը ուժի մեջ կմտնի 2018թ.-ից և առայժմ կկիրառվի միայն թագավորության 3 քաղաքներում՝ Ալ-Ռիադում, Ալ-Դամամում և Ջիդդայում, որոնց մարզադաշտերում համապատասխան շինարարական վերակառուցումներ կիրականացվեն:
Ի դեպ, վերոնշյալ թույլատվությունից ճիշտ 1 ամիս առաջ՝ սեպտեմբերի 29-ին, Սաուդյան Արաբիայի իգական սեռի ներկայացուցիչներին արտոնվել էր ինքնուրույն ավտոմեմքենա վարելու իրավունքը:
Արմեն Պետրոսյան.ֆեյսբուք: