«Միկի. հայ հերոս». «Մանչեսթեր Յունայթեդը» Հենրիխ Մխիթարյանի մասին ֆիլմ կներկայացնի (լուսանկարներ)
«Մանչեսթեր Յունայթեդը» շուտով կներկայացնի 60 րոպե տևողությամբ վավերագրական կինոնկար Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: Այս մասին հաղորդել է ակումբի մամուլի ծառայությունը:
«Միկի. Հայ հերոս» ֆիլմը կպատմի Մխիթարյանի անցած ճանապարհի մասին բակային ֆուտբոլից մինչև ակումբային ֆուտբոլի բարձունք: