Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ը, Toyota-ն ու BMW-ն, կան վիրավորներ
Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:35-ի սահմաններում Ֆուչիկի փողոցում բախվել են 58-ամյա Ռոբերտ Բաղդասարյանի վարած Opel մակնիշի 34 CZ 411 համարանիշի, 30-ամյա Միհրան Թովմասյանի վարած Toyota մակնիշի 33 TT 131 համարանիշի և 20-ամյա Արսեն Գևորգյանի վարած BMW մակնիշի 35 NA 598 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով BMW-ի վարորդ Ա. Գևորգյանը և Opel-ի 1 ուղևոր տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վիրավորի ինքնությունը։
Մանրամասները՝ այստեղ: