Մամեդովի քարանձավային մտածելակերպի արգասիք գրառումներն ապացույցն են, թե ինչն է խոչընդոտում ԼՂ կարգավորման գործընթացը. Շավարշ Քոչարյան
Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը թվիթերյան իր էջում անդրադարձել է Իլհամ Ալիևի օգնական Նովրուզ Մամեդովի գրառմանը:
Շավարշ Քոչարյանը մասնավորապես գրել է. «Ն. Մամեդովի քարանձավային մտածելակերպի արգասիք հանդիսացող գրառումները հերթական ապացույցն են, թե ինչն է խոչընդոտում ԼՂ կարգավորման գործընթացը»,- գրել է փոխարտգործնախարարը։
Մամեդովի հայտարարությանն արձագանքել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ թվիթթերյան էջում գրելով. «Բաքվեցի ժամկետանց մանր չինովնիկը նորից բաց թողեց լռելու և իր սահմանափակ լինելը ի ցույց չդնելու հնարավորությունը»: