Քաղաքապետարանն առյուծի և նռան տեսքով բրոնզե հուշանվերներ է գնել
Երևանի քաղաքապետարանը «Կարինե Աճեմյան» անհատ ձեռներեցից այս տարվա սեպտեմբերի 12-ին կնքված պայմանագրով երկու առյուծի բրոնզաձույլ արձանիկ է գնել, որոնց ընդհանուր թիվն արժեցել է 146 000 դրամ:
Արձաններից յուրաքանչյուրի քաշը 500 գրամ է, բարձրությունը՝ 13 սանտիմետր, իսկ երկարությունը՝ 12 սմ:
Սեպտեմբերի 5-ին էլ 140 000 դրամի պայմանագիր է կնքվել «Ռիվոլի դե Լյուքս» ՍՊԸ-ի հետ: Այս պայմանագրով կրկին բրոնզե արձանիկներ է ձեռք բերվել, սակայն նուռ մրգի տեսքով: Գնված թվով 4 արձանիկները քարե պատվանդան են ունեցել և յուրաքանչյուրն արժեցել է 35 հազար դրամ:
Նույն օրը հուշանվերի մեկ այլ պայմանագիր է կնքվել քաղաքապետարանի և «Կարինե Ներսիսյան» Ֆ/Ա-ի հետ, որն արժեցել է 460 հազար դրամ: Երևանի քաղաքապետարանին մատակարարվել է թվով 6 հատ «Նարեկացի» և 4 հատ «Արգիշտի» անունները կրող հուշանվերներ: «Նարեկացի» հուշանվերի մեկ հատն արժեցել է 50 հազար դրամ, այն եղել է կերամիկայից՝ պատված արծաթյա շերտով: «Արգիշտի» հուշանվերի մեկ հատն արժեցել է 40 հազար դրամ: