Ուժեղ քամի է սպասվում, ԱԻՆ-ը կոչ է արել պահպանել զգուշություն և հնարավորինս քիչ գտնվել դրսում
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը զգուշացնում է, որ հոկտեմբերի 16-ին առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում քամու ուժգնացման վերաբերյալ (25-30մ/վ արագություն) հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ: «Ուստի հորդորում ենք բնակչությանը, մնալ շինությունների ներսում:Երևանում և հանրապետության մյուս հատվածներում նման ուժեղ քամիներ չեն կանխատեսվում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ-ի մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը: Միաժամանակ, ԱԻՆ-ը քաղաքացիներին կոչ է արել պահպանել զգուշություն և հնարավորինս քիչ գտնվել դրսում:
Նշենք, որ երևանյան դպրոցներից տեղեկացրին, որ ԿԳՆ-ն զգուշացրել է իրենց, որ երեխաները դրսում չլինեն: Հնարավոր է, որ տարրական դասարանների աշակերտները դասերը կիսատ թողնեն և տուն գնան: