Մենք հանրությանը պատրաստում ենք ընդվզման. Զարուհի Փոստանջյան
«Ընդվզումը պետք է լինի գիտակցված քայլ և այդ գիտակցված քայլին ենք պատրաստում հանրությանը», -այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյան:
Նա ասաց, որ առաջին փուլը՝ քարոզարշավ իրազեկումն, արդեն իրականացրել են Հայաստանի մարզերում։ Ըստ Զարուհի փոստանջյանի հաջորդ փուլը համացանցային քարոզարշավն է լինելու՝ տեսահոլովակների միջոցով «Իհարկե, լինելու է երրորդ փուլը, որն իր մեջ ներառում է շրջագայություն աշխարհասփյուռ մեր հայ օջախներով, և այդտեղ մենք նույնպես մեր ցանցը հաստատելու ենք և պայքարը պետք է տանենք ցանցային այդ միջոցներով…Բոլոր հայաշատ քաղաքներում նույնպես պետք է լինեն ընդվզման գործընթացներ՝ մերժում ապօրինի այս գործող իշխանությանը»։ Փոստանջյանը նշեց, որ քաղաքական դաշտում գործընկերներ չունեն։
Սակայն նա նաև հավելեց, որ եթե կան մարդիկ, ովքեր կիսում են իրենց սկզբունքները, հնարավոր է նրանց հետ համագործակցեն: