Արագածոտնի մարզում 55-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել ՃՈ աշխատակցին. նա տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ հոկտեմբերի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Շիրակի մարզի Սառնաբյուր գյուղի բնակիչ՝ 55-ամյա Աշիկ Սարգսյանը Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին իր վարած Opel մակնիշի 24 ՕԼ 745 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել նշված ճանապարհահատվածում ծառայություն կատարող ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչ, Ոստիկանության լեյտենանտ, 51-ամյա Վարդգես Թադևոսյանին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներվ տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին։
Մանրամասները՝ այստեղ: