Վանաձորում հրդեհի հետևանքով մահացած 4-ամյա երեխան տանը մենակ է եղել. Tert.am
Երեխան, ում դին երեկ փրկարարները հանել էին Վանաձորի Աղայան փողոցում այրվող տնից, տանը մենակ է եղել: Հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով: Այն է՝ անզգուշությամբ մահ պատճառելը: Երեխայի մորից երեկ բացատրություն վերցնել չի հաջողվել, քանի նա եղել է հոգեկան ծանր վիճակում:
Այս մասին Tert.am -ին հայտնեցին Քննչական կոմիտեից:
Նշենք, որ Վանաձորում ցնցված են 4 տարեկան երեխայի՝ ողջ-ողջ տանը վառվելու փաստից: Ֆեյսբուքյան վանաձորցի մի քանի օգտատերեր երեկ տեղեկացրել էին, որ երեխայի մայրը պարբերաբար 4 տարեկան երեխային տանը մենակ է թողել:
Երեխայի հայրը և այլ հարազատներ նրանց հետ չեն ապրել:
Մանրամասները՝ այստեղ: