Ողբերգական դեպք Վանաձորում. մահացել է 3-ամյա տղան
Shamshyan.com-ը հայտնում է.
Դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի 25 տանը հրդեհ է բռնկվել:
Հրդեհի հետևանքով տանը, ըստ նախնական տեղեկությունների, միայնակ մնացող 3-ամյա Էմիլ Խաչատրյանը մահացել է: Այս պահին նրա մորը՝ 41-ամյա Նաիրա Խաչատրյանին տեղում հոգեբանական ու բժշկական օգնություն են ցուցաբերում բժիշկներն ու փրկարարները:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզ կլինի քննության ընթացքում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, որպեսզի պարզ լինի երեխան ծխախեղդ լինելուց է մահացել, թե այրվածքներից:
Դեպքի վայրում հավաքված հարևանները ասում էին, որ Ն. Խաչատրյանը սոցիալապես անապահով ընտանիքից է, զբաղվում է մուրացկանությամբ ու հաճախակի է երեխային թողել տանը միայնակ ու ինքը դուրս է եկել տանից ՝ գումար վաստակելու համար, որպեզի կարողանան ընտանիքի գոյությունը պահպանել:
Մանրամասներն՝ այստեղ: