Խոսրովի անտառի խոշոր հրդեհից հետո աշխատակազմում փոփոխություններ են եղել
Խոսրովի անտառում բռնկված խոշոր հրդեհից հետո աշխատակազմում կառուցվածքային փոփոխություններ են կատարվում:
Փոփոխություններն արվում են համակարգի աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համար:
Այս ընթացքում 3 աշխատակից սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է: Նախարարության փոխանցմամբ, դա հրդեհի հետ որեւէ առնչություն չունի: «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ տնօրեն Հրաչյա Հովակիմյանը շարունակում է աշխատել:
Հիշեցնենք, որ հրդեհի դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել արգելոցի մի աշխատակցի: Նախարարությունից հայտնեցին, որ իրենք դեռևս տեղեկացված չեն, որ իրենց աշխատակցին մեղադրանք է առաջադրվել սույն քրգործի շրջանակում:
Հիշեցնենք, Խոսրովի անտառում հրհդեը բռնկվել էր 2017թ. օգոստոսի 12-ին: