Երևանում թափառող շների պատճառով 21-ամյա վարորդը ավտոմեքենայով դարձել է վթարի պատճառ. ավտոմեքենան գլխիվայր շրջվել է (լուսանկարներ, տեսանյութ)
shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում ВАЗ 21144 մակնիշի 11 ZZ 101 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Երևանի բնակիչ, 21-ամյա Ռուբեն Սարգսյանը 15 թաղամասում՝ Գևորգ Չաուշի արձանի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հատվածներին, այնուհետև մի քան ծառերի և գլխիվայր շրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողները։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է թափառող շների հայտնվելը ավտոմեքենայի առաջ, ու վարորդը շներին վրաերթի չենթարկելու համար հավանաբար կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, ինչից հետո տեղի է ունեցել վթարը։