Մայրս ինձ համար աշխատող կնոջ ու մոր լավագույն օրինակն է. Սիրուշո
Սիրուշոն Սյուզան Մարգարյանի ծննդյան առթիվ լուսանկար է հրապարակել և գրառում կատարել «Instagram»-ում:
«Մայրս ինձ համար աշխատող կնոջ ու մոր լավագույն օրինակն է միշտ եղել։ Ունենալով ակտիվ աշխատանք,լինելով սիրված ու պահանջված երգչուհի Հայաստանում և սփյուռքում` նա ինձ համար կարողացել է միշտ լինել լիարժեք ու գերազանց Մայր։ Իր օրինակով ցույց է տվել, որ կինը պետք է կարողանա համատեղել այդ երկուսը և դեռ շատ ավելին։ Շնորհավոր ծնունդդ, Մամ»,- գրել է Սիրուշոն: