Վրացի ոստիկանների և հայերի միջև բախում է տեղի ունեցել. չեն թողել խաքար տեղադրել
Այսօր՝ ժամը 11:00-ի սահմաններում‚ Ախալքալաքի շրջանի Գումբորդո գյուղի բնակիչների և տեղի ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է jnews.ge-ն:
Նշվում է‚ որ գյուղացիները փորձել են խաչքար տեղադրել գյուղի 10-րդ դարի եկեղեցու բակում՝ իրենց նախնիների վերահուղարկավորված գերեզմաններին։ Առավոտից մինչ այս պահը բնակիչները փորձում են մտնել եկեղեցու բակ, սակայն ոստիկանները շղթայաձև կանգնել են դռան առջև և ներս չեն թողնում՝ պատճառաբանելով, թե իրենք նման հրաման չեն ստացել։
Նախկին պատգամավոր Աշոտ Սահարյանը փորձել է հարթել ստեղծված իրավիճակը՝ հորդորելով սպասել մինչև հոկտեմբերի 4-ը, երբ պաշտոնական թույլտվություն կլինի խաչքար տեղադրելու համար։ Այս պահին Գումբուրդոյում իրավիճակը շարունակվում է լարված մնալ։