Օղու շիշը մեր գլխին ջարդելու Ադրբեջանի պատգամավորի մտքերը մեր նկատմամբ ադրբեջանցիների ընդհանուր վերաբերմունքի դրսևորումն էին. Մ. Թանդիլյան. Tert.am
Բաքվում Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կազմակերպած համաժողովի աշխատանքներին մասնակցած ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը և «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը Բաքվում ցանկություն են հայտնել այցելել հայկական եկեղեցի, շրջել են Բաքվի «Հինք քաղաք» կոչվով հատվածում, մտել են հուշանվերների խանութ և գնումներ արել:
Երեկ Թբիլիսի վերադարձած Մանե Թանդիլյանը Tert.am–ի հետ զրույցում մանրամասնեց. «Մենք ցանկություն հայտնեցինք այցելել հայկական եկեղեցի, որովհետև մեզ անընդհատ ասում են, որ Բաքվում պահպանվել է հայկական եկեղեցին: Իրականում, պատկերը հետևյալն էր. դա կարծես վերածվել է նախագահական գրադարանի, ինչու եմ ասում՝ կարծես, որովհետև հնարավորություն չունեցանք լինել ո՛չ եկեղեցու տարածքում, ո՛չ ներս մտնել, պարզել նաև՝ արդյոք այն վերածվե՞լ է գրադարանի, ի՞նչ պատկեր ունի ներսից: Դրսից, իհարկե, խաչը հանված է, և ընդամենը դարպասների հետևից մենք տեսանք նախկին եկեղեցու շենքը:
Մանրամասները՝ այստեղ.