Նոր երկրաշարժ՝ Մեքսիկայում
Մեքսիկայի ափերին 5.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը երկրի հարավում գտնվող Պարեդոն քաղաքից 48 կմ հեռավորության վրա է եղել:
Երկրաշարժի հետևանքով զոհերի, վիրավորների և փլուզումների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել:
Նշենք, որ ավելի վաղ Մեքսիկայում 7.1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհերի թիվը մոտ 300 է: Անհետ կորածների որոնղական աշխատանքները շարունակվում են: