Galaxy S9-ի տեսախցիկը iPhone X-ից 4 անգամ արա՞գ կաշխատի
Samsung-ի ինժեներները լուսանկարների նոր սենսորներ են ստեղծել, որոնք կարող են վայրկյանում մինչև 1000 կադր արագությամբ տեսանյութ ցուցադրել: Այս մասին հայտնում է «Vesti.ru»-ն:
Աղբյուրների խոսքով՝ «Samsung»-ի սենսորը կկարողանա շարժումը մինչև 40 անգամ «դանդաղեցնել»: Տեսանկարահանման 1000 կ/վ արագությամբ առաջին ֆունկցիան կհայտնվի Galaxy S9-ում՝ Samsung-ի հաջորդ սերնդում, որի անոնսը ցուցադրվել է հունվարին:
Համեմատության համար, iPhone 8-ը և iPhone X-ը «դանդաղեցված» տեսանյութը ցույց են տալիս 204 կ/վ արագությամբ: