Առաջիկա ՏԻՄ ընտրությունները թեժ են լինելու. Շիրակի ՀՀԿ-ական համայնքապետերը` «ընդդեմ» մարզային կառույցների որոշումների
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները խոստանում են բավականին թեժ լինել: Հայտնի է դարձել, որ առաջադրումները դեռևս չսկսած՝ որոշ համայնքներում ՀՀԿ-ական համայնքապետերը չեն ցանկանում անգամ հաշվի նստել կուսակցության մարզային կառույցների որոշումների հետ:
Շիրակի մարզի մի շարք համայնքներում այդպիսի վիճակ է: Մարզի 4-5 համայնքների ՀՀԿ-ական ղեկավարները որոշել են բոլորն էլ առաջադրվել, թեև կուսակցությունը բոլորովին այլ թեկնածու է ցանկանում առաջադրել:
Ինտրիգը կայանում է նրանում, որ նոյեմբերի 5-ի ընտրությունների արդյունքում համայնքները խոշորացվելու են: Մասնավորապես ձևավորվելու է խոշորացված համայնքների երեք փունջ՝ Ախուրյան, Մարմաշեն և Անի: Մարմաշենի փնջի մեջ միավորվել է 15 համայնք (Մայիսյան, Լեռնուտ, Կապս, Հացիկ, Վահրամաբերդ, Կարմրաքար, Կրաշեն, Հովունի, Մեծ Սարիար, Ջաջուռ, Ջաջուռավան, Քեթի, Փոքրաշեն, Շիրակ, Մարմաշեն)»:
Մանրամասները` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: