Սովորական տիկնիկը միաժամանակ 3 մարդ է սպանել. ոստիկանությունը ձերբակալել ու «հարցաքննել» է հանցագործ տիկնին (լուսանկար)
Շաբաթը լի էր անհասկանալի իրադարձություններով ու դրանց հանցագործ լուծումներով: Ես էլ ուզում եմ առիթից օգտվել ու պատմել աշխարհի ամենատարօրինակ հանցագործության մասին, որի հեղինակը ոչ այլ ոք էր, քան այս ՏԻԿՆԻԿԸ` Ֆրենկ Բայրոն-կրտսերը:
Չէ', էս ձեր պատկերացրած սարսափ ֆիլմերի զարգացումներից չէ, որտեղ անիծված տիկնիկը սպանում է բոլոր հերոսներին, այլ սովորական, թատերական ներկայացման մի տիկնիկի պատմություն: Ֆրենկ Բայրոն-կրտսերը հայտնի Մեծն Լեստերի տիկնիկն էր, ում հետ վերջինս ներկայացումներ էր բեմադրում:
Լեստերն այնքան հմտորեն էր կարողանում օգտագործել տիկնիկն ու խոսել նրա միջոցով, որ դահլիճում հավաքված անհամբեր հանդիսատեսը չէր էլ կասկածում, թե տիկնիկը խոսել չգիտի: Լեստերի ներկայացումները լի էին Ֆրենկ Բայրոն-կրտսերի կողմից պատմվող հումորային պատմություններով: Դրանք այնքան ծիծաղել էի, որ ներկայացումներից մեկի ժամանակ միաժամանկ 3 կին տեղում ծիծաղից մահացան: Հավաքված ոստիկանության աշխատակցիների հարցումներից հետո հանդիսատեսը վկայություն տվեց ընդդեմ Ֆրենկ Բայրոն-կրտսեր տիկնիկի:
Նրանք միաձայն ասում էին, որ տիկնիկի պատմած անեկդոտներից հետո են մահացել խեղճ կանայք: Ոստիկանությունը ստիպված ձերբակալեց տիկնիկին: 3 օր անընդմեջ տիկնիկին ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒՑ ՀԵՏՈ, տիկնիկին 4-րդ օրը բաց թողեցին, քանի որ նա մինչև վերջ հրաժարվեց մի բառ արտասանել ու խոստովանել իր մեղքը :D : Մի խոսքով` հանցագործ տիկնիկը նորից հայտնվեց ազատության մեջ, հասավ իր տիրոջն ու նրանք միասին մի ամբողջ խամաճիկների դպրոց բացեցին:
Ասածս ինչ է` լավ է գոնե մեր երկրում դատված տիկնիկներ չկան:
Անիկ Մարգարյան. Ֆեյսբուք: