Պարզվել է Վերնիսաժում սպանվածի ինքնությունը.նոր մանրամասներ(լուսանկարներ)
Operativ.am-ը Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից տեղեկացավ, որ Վերնիսաժում սպանվածի ինքնությունը պարզվել է:
«Ոստիկանության ծառայողները պարզել են սպանվածի ինքնությունը։ Նա 1974 թվականին ծնված Գ.Մ-ն է, ով Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչ էր»,-նշեց բաժնի պետ Էդգար Ջանոյանը։
Հիշեցնենք, որ այսօր Վերնիսաժի մոտ կրակոցներ են հնչել, ինչի արդյունքում մեկ մարդ զոհվել է, կան վիրավորներ: