Ինստագրամում նոր հնարավորություն կավելանա
Ինստագրամի ստեղծողները հարթակում ավելացրել են ընկերների հետ direct-ից «պատմության» մեջ կիսվելու հնարավորություն: Այժմ օգտատերերը կարող են միմյանց լուսանկարներ ուղարկել, որոնք որոշ ժամանակ անց կանհետանան:
Անձնական հաղորդագրությամբ ընկերոջը լուսանկար ուղարկելու համար անհրաժեշտ է ընտրել «պատմությունը», որը դուք ցանկանում եք ուղարկել, օգտատերին, ում ուղղված է հաղորդագրությունը: Աքաունթների տերերը նույնպես հնարավորություն կստանան հրաժարվել այդ ֆունկցիայից և արգելել direct-ից «պատմության» մեջ կիսվելու հնարավորությունը:
Մոտ ժամանակներս նորամուծությունը հասանելի կդառնա ինստագրամի iOS և Android համակարգերի օգտատերերի համար: