Պատմության մեջ այս օրը.սեպտեմբերի 12
1185՝ գազազած ամբոխն սպանում է Կոմնենոսներից վերջինը դարձած Բյուզանդիայի Անդրոնիկոս Ա կայսրին
1683՝ Վիեննայի ճակատամարտը. Եւրոպական մի քանի քանի երկրների բանակներ միավորվում են Օսմանյան կայսրությանը հաղթելու համար
1722՝ ռուսական զորքերը գրավում են մինչ այդ Պարսկաստանի կազմի մեջ գտնված Դերբենդը և Բաքուն
1890՝ անգլիացիները հիմնում են Սոլսբերի (ներկայիս Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարե) քաղաքը
1940՝ Ֆրանսիայում գտնվող Լասկո Lascaux քարանձավում հայտնաբերվում են նախամարդու արած նկարներ
1953՝ Նիկիտա Խրուշչովն ընտրվում է Խորհրդային միության Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար
1980՝ Թուրքիայում Ահմեթ Քենան Էվրենն Ahmet Kenan Evren իրականացնում է ռազմական հեղաշրջում