Պատմության մեջ այս օրը. օգոստոսի 15
1096 թ. – սկսվեց Առաջին խաչակրաց արշավանքը, Հռոմի Պապի կողմից օրհնված խաչակիրները Իտալիայից և Ֆրանսիայից ճամփա ընկան Կոստանդնուպոլիս:
1461 թ. – թուրք-օսմանները գրավեցին Տրապիզոնի կայսրության մայրաքաղաք Տրապիզոնը։
1534 թ. – Փարիզում ստեղծվեց Ճիզվիտների կաթոլիկ միությունը։
1537 թ. – հիմնադրվեց Պարագվայի մայրաքաղաք Ասունսյոնը։
1771 թ. – ծնվել է Վալտեր Սքոթը, անգլիացի գրող, բանաստեղծ, արձակագիր, («Քվենտին Դորվարդ», «Այվենհո», մահ. 1832 թ.):
1914 թ. – Պանամայի ջրանցքով անցավ առաջին նավը։
1922 թ. – ծնվել է Վահագն Դավթյանը, հայ բանաստեղծ (մահ. 1996 թ.):
1944 թ. – ծնվել է Սիլվի Վարդանը, ծագումով հայ, ֆրանսիացի երգչուհի և դերասանուհի։
1960 թ. – Կոնգոյի Հանրապետությունը հռչակեց իր անկախությունը Ֆրանսիայից։
1969 թ. – սկսվեց Վուդստոկյան փառատոնը, ամենանշանավոր ռոք փառատոններից մեկը։