Առեղծվածային դեպք Կոտայքի մարզում. Ոստիկանները, փրկարարներն ու ջրասուզակները Գյումուշի ջրամբարում որոնում են 27-ամյա աղջկա դին
Shamshyan.com-ը գրում է. Այսօր` սեպտեմբերի 10-ին ոստիկանության Չարենցավանի և Հրազդանի բաժինների ծառայողներն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Չարենցավանի թիվ 47 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներով, ջոկատի հրամատար Հայկ Ասատրյանի, Չարենցավանի ոստիկանապետ Սմավել Տոնոյանի, Հրազդանի ոստիկանապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ վաղ առավոտվանից որոնողական աշխատանքներ են սկսել Սոլակ գյուղից մինչև Չարենցավանի վարչական տարածքում գտնվող Գյումուշի ջրամբար:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` երեկ սեպտեմբերի 9-ին ոստիկանության Հրազդանի բաժին են դիմել Սոլակ գյուղի բնակիչ 27-ամյա Անժելա Մ-ի հարազատները և հայտնել են, որ վերջինս դուրս է եկել տնից և չի վերադարձել: Հարազատները ոստիկաններին տեղեկացրել են, որ աղջիկը, ով ունի առողջական խնդիրներ հաճախակի է հայտնել, որ իր կյանքին վերջ է տալու: Հրազդանի ոստիկանները մոտ 7-8 կիլոմետր որոնողական աշխատանքներ են կատարել, որոնց հետո միացել են աղջկա հարազատները և արդեն Գյումուշի ջրամբարում` ափին, հայտնաբերել են աղջկա հողաթափը, իսկ ջրամբարի մեջ` գլխարկը:
Մանրամասները՝ այստեղ: