«Facebook»-ը 1 միլիարդ դոլար կծախսի սեփական շոուների նկարահանման վրա
«Facebook»-ը մտադիր է մեկ միլիարդ դոլար տրամադրել սեփական վիդեոկոնտենտների արտադրության համար: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «The Wall Street Journal»-ին:
Ինչպես սպասվում է, սեփական շոուները կօգնեն ընկերությանը մարդկանց ուշադրությունը հրավիրել վերջերս թողարկված «Watch» տեսահարթակի վրա: «TechCrunch»-ը նշում է, որ այդպիսի ներդրումը սոցիալական կայքի համար ամենաթանկարժեք ներդրումը կլինի գոյության ողջ պատմության ընթացքում:
Հիշեցնենք, որ սոցիալական կայքը անոնսով ներկայացրել էր «Watch» ծառայությունը 2017 թվականի օգոստոսի 10-ին: Լրագրողների կարծիքով՝ նոր ծառայությունը հիշեցնում է «YouTube»-ին: Օգտատերերը կկարողանան տեսանյութեր հրապարակել, ինչպես նաև օտար մարդկանց տեսանյութերը և պրոֆեսիոնալ շոուները: